Գողացել են դիտորդի տեսախցիկը

Գողացել են դիտորդի տեսախցիկը
«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը տեղեկացնում է, որ ընտրատեղամասերում շարունակում են գրանցվել կողմնակի անձանց ներկայության հետ կապված դեպքեր: Հանձնաժողովների նախագահները շատ դեպքերում հրաժարվել են ընտրախախտումները գրանցել գրանցամատյաններում:  



 



 



13/11 տեղամասում՝ 16 դպրոց, Բուռնազյան փ., ներկա են կողմնակի անձինք, և առկա է ընտրողների կուտակում:



 



08/28 տեղամասում (№ 91 դպրոց, Ախպարաշեն) գողացել են «Թրանսփարեսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի դիտորդ Արման Ալեքսանյանի տեսախցիկը այն բանից հետո, երբ վերջինս այն մեկ րոպեով դրել է սեղանին: 17:20: Դիտորդի պահանջը` հանձնաժողովի նախագային գրանցել միջադեպը, մերժվել է, հանձնաժողովի նախագահն ասել է. «Հիմա ոստիկանները կգան` հայտարարություն կտաք»:



 



12/27 տեղամաս (№ 64 մանկապարտեզ, Ավանեսով փ.) եկած ընտրողը չի կարողացել քվեարկել, քանի որ նրա անվան դիմաց լրացված է եղել, նախագահը հրաժարվել է գրանցել խախտումը` պատճառաբանելով, որ մատյանում տեղ չկա:



 



08/08 տեղամասում ՀՀԿ-ից Երևանի ավագանու թեկնածության անդամ Գևորգ Մանուկյանը վստահված անձի վկայականով խոչընդոտում էր լրագրողների և դիտորդների աշխատանքին: Վերջինս ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի վճարովի հիմունքներով աշխատող օգնականն է, ԵՊՀ դասախոս:



 



07/14 տեղամասում` թիվ 80 մանկապարտեզ, Հաղթանակ փ., կողմնակի անձինք են ներկա, և անօրինական քարոզչություն են իրականացնում: