Այրվել է մատուռի տանիքը

Այրվել է մատուռի տանիքը
Մայիսի 5-ին, ժամը 21.17-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ:Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Հարավ-արևմտյան թաղամասի 6-րդ փողոցի թիվ 10 տանը հարակից  «Սրբ. Թերեզա» մատուռում:



Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.44-ին, մարվել` 22.07-ին: Այրվել է մատուռի տանիքը` 40 քմ և գույքը` ամբողջությամբ: