Հրդեհ շինարարական քոլեջում

Հրդեհ շինարարական քոլեջում
Մայիսի 5-ին, ժամը 22.20-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ուսանողական փողոցի շինարարական քոլեջի սենյակներից մեկում:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.41-ին, մարվել` 23.04-ին: Այրվել է սպորտդահլիճի փայտե հատակից 30 քմ հատված: