Այսօր սպասեք կարճատև անձրևի

Այսօր սպասեք կարճատև անձրևի
Մայիսի 6-ին առավոտյան հանրապետության տարածքում դեռ ամենուրեք կդիտվի առանց տեղումների եղանակ: Սակայն կեսօրից եղանակը կփոխվի. օրվա 2րդ կեսին շրջանների մեծ մասում հավանական է կարճատև անձրև և ամպրոպ, արևմտյան շրջաններում հավանական են զգալի տեղումներ, նաև կարկուտ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 15-18մ/վրկ: Օդի ջերմաստիճանն արևմտյան շրջաններում ցերեկը կնվազի 3-4 աստիճանով:



Երևանում այսօր առավոտյան սպասվում է առանց տեղումների եղանակ, օրվա 2րդ կեսին հավանական է անձրև և ամպրոպ, հնարավոր է քամի 15-18մ/վրկ: Գիշերը +12+14, ցերեկը +25+27, երեկոյան +19+21: