Տեղադրվում են նոր սեյսմիկ կայաններ

Տեղադրվում են նոր սեյսմիկ կայաններ
Այսօր ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարում էր Արմեն Երիցյանը։ ՍՊԾ գործակալության պետ Հ. Պետրոսյանը ներկաներին տեղեկացրել է, որ հունիսին Հայաստան կժամանեն ֆրանսիացի մասնագետներ` նոր սեյսմիկ կայանների տեղադրման աշխատանքներին մասնակցելու համար։ Ընթացքի մեջ է նաև ՀԱԷԿ-ի շուրջ 6 նոր թվային սեյսմիկ կայանների տեղադրման գործընթացը։



Մոսկվայի Երկրի ֆիզիկայի ինստիտուտի գիտնականների հետ քննարկվում են Գառնու երկրաֆիզիկական դիտարանի սարքերի վերագործարկման հարցերը։ Ա. Երիցյանի հանձնարարությամբ` ռուս մասնագետները կհրավիրվեն Հայաստան` տեղում ծանոթանալու դիտարանի սարքերի վիճակին և քննարկելու դրանց վերագործարկման հնարավոր տարբերակները։