«Թեժ գիծ» է ստացվել 59 ահազանգ

«Թեժ գիծ» է ստացվել 59 ահազանգ

Երեւանի ավագանու ընտրությունների  քվեարկության օրը ընտրախախտումների դեպքերով ՀՀ ոստիկանությունում կատարված քննությունների վերաբերյալ մայիսի 6-ի ժամը 14:30 դրությամբ



 





 



Երեւանի ավագանու ընտրությունների քվեարկության օրը տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ստացված տեղեկություններով` ՀՀ ոստիկանությունում քննարկվել եւ քննարկման փուլում է գտնվում 143 դեպք:



 



ՀՀ ոստիկանության «Թեժ գիծ» է ստացվել 5 ահազանգ, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության «Թեժ գիծ»՝ 54 ահազանգ:



 



Նշված դեպքերից`



- ընտրակաշառք – 40,



- ոչ սահմանված կարգով քվեարկելը – 1,



- ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը – 16,



- ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը – 13,



- մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն ընտրելը – 22,



- թեկնածուի վստահված անձի, դիտորդի, լրագրողների, կուսակցության լիազորված անձի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը – 18,



- քվեարկության գաղտնիությունը խախտելը – 6



- այլ խախտումներ /ընտրացուցակի անճշտություն, վիճաբանություն ընտրատեղա­մա­սում, գողություն ընտրատեղամասից, ընտրատեղամասի մոտ կուտակումներ, ընտրողների փոխադրում եւ այլ խախտումներ/ - 27:



 



Ահազանգերը ստացվել են`



- ՀՅԴ – 11,



- «Բարեւ Երեւան» դաշինք, «Ժառանգություն» – 12,



- «Հայ Ազգային Կոնգրես» – 6,



- «Օրինաց երկիր» – 1,



- «ԲՀԿ»- 2,



- Այլ աղբյուր /ԶԼՄ-ներ, ՀԿ-ներ եւ քաղաքացիներ/ - 111:



 



Ըստ տարածքների`



Կենտրոն –   5 դեպք,



Մալաթիա – 34 դեպք,



Արաբկիր –  28 դեպք,



Քանաքեռ –  18 դեպք,



Շենգավիթ –   16 դեպք,



Նոր Նորք  -    9 դեպք,



Էրեբունի   -     7 դեպք,



Մաշտոց    -     26 դեպք:



 



Հիշյալ դեպքերի վերաբերյալ նյութերի նախապատրաստումը գտնվում է ընթացքի մեջ:



 



4 դեպքերով հարուցվել են քրեական գործեր` 2-ը ոստիկանության Մալաթիայի, 1-ական՝ ոստիկանության Շենգավիթի եւ Արաբկիրի քննչական բաժիններում` ՀՀ քրեական օրեսգրքի 34-153-րդ հոդվածի հատկանիշներով /կրկնակի քվեարկության փորձ/: