«Օրինաց երկիրը» շնորհակալություն է հայտնում իր օգտին քվեարկած երևանցիներին

«Օրինաց երկիրը» շնորհակալություն է հայտնում իր օգտին քվեարկած երևանցիներին
«Օրինաց երկիր»  կուսակցությունը շնորհավորում է Երևանի ավագանու ընտրություններում հաղթած երեք քաղաքական ուժերին: 



Կուսակցության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Շնորհակալություն ենք հայտնում զանգվածային լրատվության միջոցներին մեր քարոզարշավը համակողմանի լուսաբանելու համար:



Ընտրությունների վրա, սակայն, իր կնիքը թողեց ընտրակաշառքների լայնածավալ բաժանումը, թաղային հեղինակությունների ակտիվ գործունեությունը, ինչը Երևանի բազմաթիվ վարչական շրջաններում առաջացրեց վախի մթնոլորտ և այս մասին ընտրական ողջ ժամանակաշրջանում ՕԵԿ-ը բազմիցս բարձրաձայնել է:



Այդուհանդերձ, ընտրությունները համարելով կայացած փաստ, «Օրինաց երկիր» կուսակցությունը շնորհակալություն է հայտնում իր օգտին քվեարկած երևանցիներին: