Բերան ընդ բերան իշխանական օպերացիան

Բերան ընդ բերան իշխանական օպերացիան
Արհեստական շնչառության ձեւ է, երբ ուղղակի ճանապարհով թթվածին է մատակարարվում թթվածնային քաղց ունեցողներին…



 



Հայաստանում այն վերածվել է կերակրի մատակարարման ձեւի, երբ իշխանության բերանացի խոսքն ասելու կամ գովքն անելու համար կիրառվում է բերան ընդ բերան օպերացիան, այսինքն ուղղակի ճանապարհով «թթվածնային բարձիկից»  կերակրաթթվածին է մատակարարվում «քաղց ունեցողին»: Նախընտրական թիվ 13 հիվանդասենյակի հաճախորդն այս անգամ էլի  Ահարոն Ադիբեկյանն էր: Ավագանու ընտրություններից առաջ բերանացի ասաց, որ Տարոնին կտան 54 տոկոս ձայն, 46-ն էլ կբաշխվի մրցակիցների միջեւ: Բերանացի կրկնեց, թե ինչ է նախատեսել իշխանությունը… Այդպես էլ եղավ՝ ոսկերչական ճշգրտությամբ…Այժմ նա գտնվում է բերան ընդ բերան օպերացիայի գաստրոսկոպիայի տակ… եւ խնդրում է, որ բոլոր հարցումներն իր մոտ պատվիրեն…



 



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ