Տարոն Մարգարյան. Եռապատկենք Երեւանի կանաչ տարածքները

Տարոն Մարգարյան. Եռապատկենք Երեւանի կանաչ տարածքները
«Երևանում քաղաքում կանաչ տարածքների ծավալը դեռ բավարար չէ: Մենք պետք է ավելացնենք ու եռապատկենք:



 



Առաջարկություններ պետք է ներկայացնել նաև վարչական բոլոր շրջաններում անտառային գոտիների ստեղծման ուղղությամբ: Այդ նպատակով մենք կտրամադրենք լրացուցիչ ֆինանսավորում: Մի քանի տարվա ընթացքում քաղաքապետարանը կվերականգնի ու կգերազանցի մայրաքաղաքի կանաչ զանգվածի երբեմնի ծավալները: Տարոն Մարգարյանի խոսքով՝ կանաչ բոլոր գոտիները պետք է ապահովված լինեն ոռոգման ցանցով»,- այսօր հայտարարել է նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանը:



 



Քաղաքապետարանի տեղեկացմամբ,  մայրաքաղաքում միաժամանակ իրականացվում է կանաչապատման 14 ծրագիր: