«Ընենց եք ցնծում, ոնց որ օտարի քաղաք եք գրավել, ես ձեր քոչվոր ցեղը»

Էս էլ հո պատերազմի դաշտ չտեսած մականունավորներին մարտական առաջին աստիճանի շքանշան տա՞լ չի… որ չհիմնավորվի, թե ինչու՝ Մարկին: Նախ նշեմ, որ այն ամենանուրբ հայհոյանքն է ու խորը փիլիսոփայություն է իր մեջ պարունակում: Ահա հայհոյանքի օրիգինալը՝ ընենց եք ցնծում, ոնց որ օտարի քաղաք եք գրավել. ես ձեր քոչվոր ցեղը ..... Իրոք յուրաքանչյուր իշխանություն քոչվոր ցեղ է… Ո՞վ է մինչեւ վերջ մնացել: Իսկ իշխանավորներն ու նրանցով հիացող խամաճիկներն քոչվորից էլ քոչվոր են… Մնայուն բաներով ուրախացեք, այդ ամենը գնացող են, շարժվող… Երկրով ուրախացեք, երկրո՜վ, որ բահն ու քլունգն առած քանդում եք…
Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Կարծիքներ