Բնակարանում հայտնաբերվել է դի

Բնակարանում հայտնաբերվել է դի
Այսօր ժամը 14.05-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մ.Բաղրամյան պողոտայի թիվ 79 շենքի 37-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:



Դեպքի մասին տեղյակ է պահվել «1-02» և «1-03» ծառայությունների դիսպետչերը: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակում հայտնաբերվել է 1961թ. ծնված Գրետա Գրիգորյանի դին: