Մեքենան ընկել է ձորակը

Մեքենան ընկել է ձորակը
Մայիսի 7-ին, ժամը 22.05-ին ահազանգ է ստացվել, որ Բերդ–Տավուշ ավտոճանապարհի 4-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Պարզվել է, որ  «ՎԱԶ 21011» մակնիշի 62ՏԼ555 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել հարակից ձորակը, ինչի հետևանքով վարորդ` 1991թ. ծնված Արսեն Խոջայանը, մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, տեղափոխվել է Բերդ քաղաքի զինվորական հոսպիտալ:



Ըստ բժիշկների՝ տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: