Գիշերային հրդեհներ Երևանում

Գիշերային հրդեհներ Երևանում
Մայիսի 7-ին, ժամը 23.59-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արզումանյան փողոցի թիվ 20ա շենքի 3-րդ հարկի բնակարանում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:Այսօր, ժամը 00.30-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արցախի պողոտայի թիվ 6/1 շենքի 3-րդ հարկի բնակարանում: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, Ճկկ ԱԻ արձագանքման խումբը:



Այնուհետև ժամը 00.47-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել  Արտաշիսյան փողոցի  2-րդ նրբանցքի թիվ 7 տանը: Դեպքի վայր է մեկնել երկու  մարտական հաշվարկ:



Իսկ ժամը 01.44-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Բաշինջաղյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 1 շենքի 50-րդ բնակարանում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: