Մեքենան ընկել է Փամբակ գետը

Մեքենան ընկել է Փամբակ գետը
Մայիսի 7-ին, ժամը 23.36-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վանաձոր–Ալավերդի ավտոճանապարհի 25-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ, դեռևս չբացահայտված հանգամանքներում,  «ԳԱԶ 24» մակնիշի 23ՍՏ309  պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել Փամբակ գետը:



Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդ` 1990թ. ծնված Հովսեփ Բալյանը ինքնուրույն դուրս է եկել գետից և հրաժարվել բուժօգնությունից: