Դիրքային պատերազմ

Դիրքային պատերազմ
Այն բանից հետո, երբ Շիրակի նորանշանակ մարզպետը սկսեց միջամտել Գյումրու խնդիրների կարգավորմանը, եւ Սամվել Բալասանյանը կոպիտ հակազդեցություն հանդես չբերեց, ոմանք շտապեցին Գյումրու քաղաքապետի դիրքորոշումը բնորոշել որպես մարզպետին Գյումրու համար պատասխանատվության տիրույթում պահելու մարտավարություն:



 



Գուցեեւ այդ տրամաբանությունն է տվյալ ժամանակահատվածում գերակա, որովհետեւ իրոք՝ Գյումրու հարցերից մարզպետին դուրս թողնելը կնշանակի շարունակել տարիներ տեւող այն գործընթացը, երբ Շիրակի մարզպետներն զբաղվում էին հիմնականում մարզի գյուղերի հարցերով եւ կառավարության միջոցներն ուղղում այնտեղ: Սակայն առնվազն անհիմն էր այն պնդումը, թե Բալասանյանը չպատասխանեց, որովհետեւ նրա պատասխանին հանրությունն ականատես եղավ մի քանի օր առաջ՝ Գյումրու հեռուստաընկերություններով տված հարցազրույցի ժամանակ, երբ հատուկ շեշտեց «վեցամսյա աշխատանքի հաշվետվություն գյումրեցիներին», սրանով ցույց տալով իր կապը ժողովրդի հետ եւ ընդգծելով, որ ինքը հաշվետու է միայն ժողովրդի առաջ: Ամեն դեպքում, Գյումրիում հետաքրքիր զարգացումները դեռ առջեւում են: