Վթար Մալիշկա գյուղի մոտ. կա զոհ

Վթար Մալիշկա գյուղի մոտ. կա զոհ
Այսօր ժամը 03.47-ին ահազանգ է ստացվել, որ Վայք-Եղեգնաձոր ավտոճանապարհին` Մալիշկա գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:



Պարզվել է, որ, դեռևս չբացահայտված հանգամանքներում, Երևան - Մեղրի ավտոճանապարհի 125-րդ կմ-ում «ԲՄՎ» մակնիշի 84LP880 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել հարակից ձորը, ինչի հետևանքով վարորդ 1992թ. ծնված Գարիկ Ղազարյանը տեղում զոհվել է:



ՈՒղևոր՝ 1992թ. ծնված Արմեն Վարդանյանն ինքնուրույն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատված: Հրշեջ-փրկարարներն ուղևոր՝ 1992թ. ծնված Տարոն Հովհաննիսյանին դուրս են բերել ավտոմեքենայից:



Ուղևորներ Ա.Վարդանյանը և Տ.Հովհաննիսյանը տեղափոխվել են Եղեգնաձոր քաղաքի ԲԿ:



Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: