Բնակարանում գտել են այրված երիտասարդի

Բնակարանում գտել են այրված երիտասարդի
Այս գիշեր ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արզումանյան փողոցի թիվ 20ա շենքի 3-րդ հարկի բնակարանում: Դեպքի մասին տեղյակ են պահվել «1-02» և «1-03» ծառայության հերթապահները:Թիվ 8 բնակարանի հյուրասենյակում` մահճակալին, հայտնաբերվել է անձը չպարզված քաղաքացու դի (մոտ 23 տ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.29-ին, մարվել` 00.39-ին: Այրվել է 2 մահճակալ և պատուհան` մասնակի:



Դեպքի վայրում են գտնվել ՀՀ ԱԻՆ ՓԾ ՕԿՎ պետը, ՊՀ և ՏԱ տեսուչը: