Անձնագրայինի պետը հեռացել է

Անձնագրայինի պետը հեռացել է
Զբաղեցրած պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել ՀՀ Անձնագրային և վիզաների վարչության պետ, գնդապետ Հովհաննես Քոչարյանը: Նրա փոխարեն Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով այդ պաշտոնում նշանակվել է Նորայր Մուրադխանյանը, ով նախկինում զբաղեցնում էր նույն պաշտոնը։