Կտեղադրվեն նոր տեսախցիկներ

Կտեղադրվեն նոր տեսախցիկներ
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երեւան քաղաքում երթեւեկության նկատմամբ վերահսկողության եւ իրավախախտումների արձանագրման տեսախցիկների տեղադրման աշխատանքները:



 



 



Մասնավորապես, 2013 թվականի հունիսի 3-ից գործարկվելու են Երեւան քաղաքում նոր տեղադրված երթեւեկության նկատմամբ վերահսկողության եւ իրավախախտումների արձանագրման տեսախցիկները, որոնք տեղակայված են Նալբանդյան-Թումանյան, Կոմիտասի-Վրացական, Մաշտոցի-Իսահակյան, Սեբաստիայի-Տիչինայի եւ Աճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկներում:



 



Ճանապարհային ոստիկանությունը կրկին հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները: