Հայտնաբերվել է դի

Հայտնաբերվել է դի
Այսօր ժամը 16.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 27/4ա շենքի 1-ին բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել թիվ մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի հատակին հայտնաբերել Լ. Պողոսյանի (ծնվ.1938 թ.) դին: