Ալեքսանդր Կուպրին. Յուրաքանչյուր կին, ով սիրում է, թագուհի է

Ալեքսանդր Կուպրին.  Յուրաքանչյուր կին, ով սիրում է, թագուհի է
Սերը թանկ է հարստությունից, փառքից եւ իմաստությունից, թանկ է անգամ կյանքից, քանի որ կյանքի վրա չի դողում եւ չի վախենում մահից…



 



Ծիծաղի ժամանակ էլ երբեմն ցավում է սիրտդ, եւ ուրախությունն էլ երբեմն տխրությամբ է ավարտվում:



 



Ամենից շատ ես ամաչում եմ ստից:



 



Յուրաքանչյուր կին, ով սիրում է, թագուհի է:



 



Մարդու ծնունդը պատահականություն է, մահը` օրենք:



 



Մարդիկ առանձնացրին գիշերը սիրո համար, ինչպես նաեւ գողության եւ մարդասպանության:



 



Գրեթե յուրաքանչյուր կին, հանուն սիրո, պատրաստ է ամենամեծ հերոսության:



 



Ես ստուգել եմ ինքս ինձ. դա ոչ հիվանդություն է, ոչ մոլագար միտք, դա սեր է:



 



Սիրո մեջ բաժանումը քամու պես է, փոքրիկ սերը հանգցնում է, մեծը` ավելի շատ բռնկում:



 



Լեզուն ժողովուրդների պատմությունն է:



 



Նույնիսկ հայրենիքում ծաղիկները յուրահատուկ են բուրում: