Եկեղեցու մոտ ընկել է ծառից

Եկեղեցու մոտ ընկել է ծառից
Մայիսի 30-ին, ժամը 01.45-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին Արագածոտնի մարզի Օշական գյուղի եկեղեցու մոտակայքում ընկուզենուց վայր է ընկել. անհրաժեշտ է շտապ բուժօգնություն:Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Մինչ հրշեջ-փրկարաների կանչի վայր հասնելը` շտապօգնության աշխատակիցները անգիտակից վիճակում Աշտարակի ԲԿ են տեղափոխել 1984 թ. ծնված Ռ.Սարգսյանին, որտեղից անմիջապես տուժածին տեղափոխել են «Արմենիա» ՀԲԿ:



Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր: