Երեխաների նկատմամբ պաշտամունքի հասնող սեր ունենք

Երեխաների նկատմամբ պաշտամունքի հասնող սեր ունենք
Այսօր Երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Ամենուրեք երեխաներին նվիրված միջոցառումներ են, զեղչեր, տոնահանդեսներ՝ հայերս երեխաների նկատմամբ պաշտամունքի հասնող սեր ունենք:



 



Լուսանկարում պատկերված բալիկը մեր գործընկերներից մեկի մեկ տարեկան թոռնիկն է: Պապիկը նրան այսօր առաջին անգամ է տեսնելու. արտերկրում ապրող զավակները՝ թոռան հետ, այսօր պապին հյուր են գալիս, եւ նրա ուրախությանը չափ չկա: Նա երեկ դիմեց խմբագրություն, այս արտառոց՝ թոռնիկի լուսանկարը տպագրելու խնդրանքով, եւ ասաց. «20 օր է, ինչ իմացել եմ գալիս են՝ քունս կորցրել եմ»: