Խոշոր վթար Սևանի ճանապարհին. կան բազմաթիվ տուժածներ

Խոշոր վթար Սևանի ճանապարհին. կան բազմաթիվ տուժածներ
Այսօր ժամը 08.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճա­նա­պարհի 13-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Պարզվել է, որ բախվել են "Մերսեդես Սպրինտեր" մակնիշի С678 ХК 34 պետհամարանիշի միկրոավտոբուսը և "ՎԱԶ 21 012" մակնիշի 24 ՏՏ 112 պետհամարանիշի ավտոմեքենան: "Մերսեդես սպրինտեր" միկրոավտոբուսի վարորդ՝ 1962թ. ծնված Ռաֆյան Աշոտը, ուղևորուհիներ՝ Օխիկյան Ելենան և Հայկանուշ Սահակյանը տեղափոխվել են Աբովյան քաղաքաի հիվանդանոց, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել:



Այս պահի դրությամբ 6 տուժած տեղափոխվել է "Գրիգոր Լուսավորիչ" բժշկական կենտրոն:



Ժամը 13.00-ի դրությամբ հայտնի են տուժածների տվյալները՝ 1976թ. ծնված Արման Սլավիկի Այվազյան, Ինա Գրիգորյան, 1991 թ. ծնված Մանվել Մնացականյան, Գևորգ և Տիգրան (ազգանունները ճշտվում են):



Մինչ շտապօգնության աշխատակիցների դեպքի վայր հասնելը՝ փրկարարները տուժածներին ցուցաբերել են առաջին բուժօգնություն, կատարել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ և ավտոմեքենաների հոսանքազրկում: