Կարապները վերադարձան Կարապի լիճ

Կարապները վերադարձան Կարապի լիճ
Կենդանաբանական այգուց  4՝ 2 սև և 2 սպիտակ կարապ է տեղափոխվել Կարապի լիճ: Երեխաների պաշտպանության միջազգային օրվա՝  հունիսի 1-ի կապակցությամբ սա ինքնատիպ ու հաճելի անակընկալ էր ոչ միայն փոքրերի, այլև, ինչու չէ, նաև մեծերի ու մայրաքաղաքի հյուրերի համար: Կարապները լճում կապրեն մինչև տարեշրջանի ավարտը:Նրանց խնամքով զբաղվելու են Երևանի կենդանաբանական այգու մասնագետները, ովքեր, ի դեպ, հորդորում են սեփական նախաձեռնությամբ չկերակրել կարապներին:Այդ մասին նաև հուշում են լճին հարակից տեղադրված ցուցանակները: