Նիկոլ Փաշինյանը հոդվածների շարք է սկսել Լևոն Զուրաբյանի դեմ

Թերթը երեկ փորձեց ճշտել՝ հնարավոր է՝ առաջիկայում ՀԱԿ-ը որոշի «պատժամիջոցներ» կիրառել նրա նկատմամբ։ Մանավանդ, որ ԱԺ կանոնակարգը «պատժի» մեխանիզմներ ունի, օրինակ՝ ՀԱԿ խմբակցությունը կարող է որոշել միջազգային պատվիրակություններում փոխել իրենց ներկայացուցչին, և Փաշինյանի փոխարեն ներկայացնել մյուս պատգամավորներին՝ զրկելով գործուղումների մեկնելու հնարավորությունից։ Ի դեպ, այս վերջին քայլին գնաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունն այն բանից հետո, երբ ժառանգականները գժտվեցին իրենց ցուցակով պատգամավոր դարձած Խ. Քոքոբելյանի և Ա. Արզումանյանի հետ:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորներից Լյուդմիլա Սարգսյանը թերթի հետ զրույցում դժվարացել է հստակ ասել՝ իրենք կգնան նման քայլի, թե ոչ:
Կարծիքներ