Տիմոշենկոյի ինքնակոչ հայրը պատրաստվում է «դստերը» փրկել բանտից

Տիմոշենկոյի ինքնակոչ  հայրը  պատրաստվում է «դստերը» փրկել բանտից
Կիեվում հայտնվել է 83-ամյա թոշակառու, ով հայտարարում է, որ ինքը Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի հայրն է: Այս մասին հայտնում է lenta.ru-ն:



Վլադիմիր Պրոկոֆեվիչ Սպիտակ մականունը  կրող այս մարդը Խմելնիցկայի շրջանից է: Նա պատմում է, որ արդեն եղել է Խարկովում, ուր ներկայումս գտնվում է  Տիմոշենկոն, իսկ հիմա գնացել է Կիեվ, որպեսզի օգնի աղջկան` ազատվել բանտից:

Թոշակառուն ասել է, որ ակնհայտ նմանություն կա իր և Յուլիայի միջև: Նա նույնիսկ հայտարարել է, որ ունի որոշ  փաստաթղթեր, մանկական ֆոտոներ, որոնք իբր,  ապացուցում են, որ Տիմոշենկոն իր դուստրն է: Դրանք, սակայն,  հարցազրույցի պահին Վլադիմիրի  մոտ չեն եղել:

Այն հարցին, թե ինչպես է իրեն վերաբերվում աղջիկը , թոշակառուն պատասխանել է, որ հոգու խորքում Տիմոշենկոն  իր հանդեպ դրական զգացումներ ունի:



Ինքնակոչ հայրը նույնիսկ «խոստովանել է», որ իրեն մեղավոր է համարում այն բանի համար, որ  նախկինում չի օգնել աղջկան:



Նշենք, որ Տիմոշենկոյի հորաքույրը հայտնում է,  որ նրա հայրը վաղուց է մահացել, իսկ այդ  ինքնակոչը ուղղակի հոգեկան հիվանդ է:

Յուլյա Տիմոշենկոյի կենսագրության մեջ նշված է, որ նրա հայրը լատիշ Վլադիմիր Գրիգյանն է (իրական ազգանունը` Գրիգյանիս): Գրիգյան նա դարձել է անձնագրային բաժնի  աշխատողների սխալների արդյունքում: Նրա ծնողները բաժանված են եղել, երբ Յուլյան  դեռ երեխա էր: Տիմոշենկոյին դաստիարակել է իր հորաքույրը: