Առաջադրվեց երրորդ անգամ

Կուսակցության այլ որոշմամբ Ալիեւը վերընտրվել է «Ենի Ազերբայջանի» նախագահ, կուսակցությունում նրա տեղակալ է դարձել կինը՝ Մեհրիբան Ալիեւան:
Ադրբեջանի նախագահի թեկնածու առաջադրվելու իր մտադրության մասին է հայտարարել նաեւ «Մուսաֆաթ» կուսակցության առաջնորդ Իսա Համբարը:
Ժամանակին Ադրբեջանում Սահմանադրությունը սահմանում էր, որ մեկ քաղաքացին նախագահ դառնալ կարող է անընդմեջ միայն երկու անգամ: Սակայն Ալիեւի պաշտոնավարման առաջին ժամկետում՝ 2003-2008 արգելքը հանվեց:
Կարծիքներ