Միքայել Ղազարյանը թաքնվում էր Հայաստանում

Միքայել Ղազարյանը թաքնվում էր Հայաստանում
Դատապարտվել է մեծ աղմուկ հանած` ռուսական ՄիԳ-29 ինքնաթիռները Ալժիրին վաճառելու վերաբերյալ պայմանագրի գործով վերջին մեղադրյալը:Ինչպես տեղեկացնում է ռուսական «Կոմերսանտ» պարբերականը, Մոսկվայի քաղաքային դատարանի վճռով այս գործում վերջին գործող անձ Միքայել Ղազարյանը դատապարվել է չորս տարվա պայմանական կալանքի:



Հիշեցնենք, որ այս պայմանագիրը կքնվել էր դեռ 2006-ին, և դրա համաձայն ռուսական կողմը Ալժիրին պետք է վաճառեր ընդհանուր առմամբ 1,3 միլիարդ դոլարի արժողությամբ ՄիԳ-29 տիպի 28 ռազմական և վեց ուսումնա-ռազմական ինքնաթիռներ, ինչպես նաև դրանց պահեստամասեր: Սակայն 2007-ի մայիսին ստանալով առաջին 15 ՄիԳ-երը, Ալժիրը հայտարարեց, որ ստացված որոշ ինքնաթիռների վրա հայտնաբերվել են ակնհայտորեն հին, արդեն օգտագործված և կասկածելի որակի մասեր, իսկ որոշ ժամանակ անց էլ հարց բարձրացրեց ինքնաթիռները ետ վերադարձնելու և դրանց դիմաց վճարած գումարը ետ ստանալու վերաբերյալ: Մեկ տարի անց` 2008-ին կողմերը եկան համաձայնության և ինքնաթիռները ետ վերադարձան Ռուսաստան:



«Ղազարյանը հանդիսանում է ՄիԳ-երի առաքիչներից մեկը և երկու կողմերի համաձայնությամբ 2007-ին պատվիրատուի հասցեի վրա է ուղարկել թռիչքի անկյան սահմանափակման համակարգ, որը իրականում հավաքված է եղել արդեն 1980-ականների վերջից օգտագործման մեջ եղած պահեստամասերից: Յուրաքանչյուր նման կոմպլեկտ առաքիչի վրա «նստել է» 2 միլիոն ռուբլի: «Ռեզոն» ՍՊԸ-ը, որի գլխավոր տնօրենն էր Ղազարյանը, հասցրել է առաքել ընդամենը մեկ կոմպլեկտ և դրա դիմաց գումարը ստացել», - գրում է «Կոմերսանտը»:



Այնուհետև Ղազարյանը թաքնվել է Հայաստանում, իսկ հետո ժամանել Մոսկվա, որտեղ կնքել է նախադատական համաձայնագիր: Նա մանրամասն ցուցմունքներ է տվել և ընդունել իր մեղքը: