Եզրակացությունն ուշանում է

Եզրակացությունն ուշանում է
«Սպայկա» ընկերությունում բռնկված հրդեհի պատճառները դեռեւս հայտնի չեն: Այս մասին մեզ հայտնեց արտակարգ իրավիճակների նախարարի խորհրդական Նիկոլայ Գրիգորյանը:



 



Նրա փոխանցմամբ, մոտ օրերս կստանան փորձաքննության պատասխանները: Նշենք, սակայն, որ հրդեհի օրերին հրշեջներն ասում էին, որ շենքում այրման պրոցեսն այնքան բարձր է, որ հնարավոր չի լինի պարզել հրդեհի իրական պատճառները: Հիշեցնենք, որ մայիսի 15-ին խոշոր հրդեհ էր բռնկվել ընկերությունում, ինչի հետեւանքով ընկերությունն ամբողջությամբ այրվել էր՝ ներսում առկա ամբողջ գույքով եւ գյուղմթերքով հանդերձ: Կառավարությունն օգնություն էր առաջարկել, սակայն «Սպայկան» հրաժարվել էր: Իսկ օրերս հայտարարվեց, որ «Սպայկան» սկսել է գյուղմթերքների մթերումն ու տեղափոխումը, գործում են նաեւ նախկին պայմանագրերը: