Մի օրով գնամ-գամ

Մի օրով գնամ-գամ
«Արթիկ» ՔԿՀ դատապարտյալ Արթուր Այվազյանը՝ հայտնի Մոնախը, ով սպանության համար դատապարտվել է 14 տարվա ազատազրկման եւ դրանից կրել 12-ը, սակայն նրան մերժում են վաղաժամկետ ազատ արձակել, վերջերս դիմել էր ՀՀ արդարադատության նախարարություն՝  հայտնելով, որ հրաժարվում է ՀՀ քաղաքացիությունից, պատիժը կրելուց վաղաժամկետ չազատելու պատճառով:



 



Օրերս նա ԱԳՆ հյուպատոսության վարչությունից պատասխան էր ստացել, որում գրված է բառացիորեն հետեւյալը. «ՀՀ կառավարության 23.11. 2007 թվականի որոշմամբ սահմանված քաղաքացիությունը դադարեցնելու համար քաղաքացին նախատեսված փաստաթղթերն անձամբ է ներկայացնում վիզաների վարչություն»: Այնպես որ, դատապարտյալն առավոտից դիմում է «Արթիկ» կալանավայրի պահակազորին, որ մի օրով թողնեն գնա Երեւան՝ վիզաների վարչություն, ու հետ գա: