Դիմումը ոստիկանությունում է

Դիմումը ոստիկանությունում է
Մենք հետաքրքրվեցինք, թե ինչ ճակատագրի է արժանացել վարչապետ Տիգրան Սարգսյանի դիմումը դատախազությանը, որտեղ նա նշել էր, որ «օֆշորային գոտում որեւէ կազմակերպություն չի բացել եւ ոչ մեկի չի լիազորել իր անունից նման կազմակերպություն բացել», եւ կցել էր «Հետք» էլեկտրոնային պարբերականի հրապարակումն այդ առնչությամբ:



 



Հիշեցնենք, որ խոսքը Աշոտ Սուքիասյանի, Նավասարդ Կճոյանի եւ Տիգրան Սարգսյանի անունով Կիպրոսում բացված օֆշորային հաշվի մասին է, որին Հայաստանից հսկայական գումարներ են փոխանցվել: Արդյունքում սնանկացել է գործարար Փայլակ Հայրապետյանը, որի գործի մասին մենք բազմիցս գրել ենք: ՀՀ գլխավոր դատախազությունը վարչապետի դիմումը վերահասցեագրել է ոստիկանությանը, քանի որ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատուկ կարեւորագույն գործերով վարչությունում Փայլակ Հայրապետյանի դիմումով արդեն հարուցված քրեական գործ կար: Ոստիկանությունից տեղեկացանք, որ, դատախազության գրության համաձայն, ոստիկանությունն ուսումնասիրում է նաեւ այդ դիմումը, սակայն մանրամասներ դեռեւս չկան: