Ազատումներ եւ նշանակումներ

Ազատումներ եւ նշանակումներ
Մենք՝ լրագրողներս, ամենաանպաշտպան խավն ենք: Մեզ շատ հեշտ է աշխատանքից ազատելը, հալածելն ու հետապնդելը: Պատահական չէ, որ մամուլի խոսնակների պաշտոնը համարվում է հայեցողական եւ որեւէ օրենքով պաշտպանված չէ:



 



Բայց նաեւ լրագրողներից ու խոսնակներից է կախված տարբեր պաշտոնյաների բարեկեցությունն ու երկարակեցությունը: Օրերս աշխատանքից ազատված Արմեն Դուլյանի՝ «Շանթի» մեկնաբանի պատմությունը մեծ աղմուկ բարձրացրեց: Երեկ տեղեկացանք, որ նրա հետ միասին «Շանթից» ազատվել է նաեւ նրա կինը՝ հայտնի լրագրող Ռուզան Խաչատրյանը: Սակայն «տաշած քարը գետնին չի մնում». Ռուզանին արդեն աշխատանքի են ընդունել «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում՝ որպես լուրերի խմբագիր: Օրերս աշխատանքի է անցել նաեւ նախկին հեռուստալրագրող, Վանո Սիրադեղյանի վերադարձի ֆեյսբուքյան ստորագրահավաքի նախաձեռնող Վարդուհի Սիմոնյանը. նրան առաջարկել են ղեկավարել գյուղնախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունը: