Օձի խայթոցի 10 դեպք` Արցախում

Օձի խայթոցի 10 դեպք` Արցախում
2013թ. հունիսի 13-ի դրությամբ հանրապետությունում արձանագրվել է օձի խայթոցի 10 դեպք։ Տուժողներից 5-ը կանայք են։Ինչպես հաղորդում է karabakh-open.info-ն, ԼՂՀ առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝ 4 դեպք արձանագրվել է Շաշաթաղի շրջանում, 2-ական՝ Մարտունու, Մարտակերտի շրջաններում, 2 հոգի էլ բուժօգնություն են ստացել Հանրապետական բժշկական կենտրոնում։



Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ տուժածներից 5-ին ներարկվել է օձի հակաթույն /անտիգյուրզին/: