10 հարց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին

10 հարց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին
ՀՀ բնապահպանության նախարար պարոն Արամ Հարությունյանին



 



Հարգելի պարոն Հարությունյան,



 



«Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» հասարակական կազմակերպությունը Global Greengrants Fund-ի աջակցությամբ իրականացնում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) և «Դինո Գոլդ Մայնինգ Քամփանի» ՓԲ ընկերության «Թաքնված գումարներ և բաց հանքի» մոնիտորինգի ծրագիր: Ծրագիրը նպատակ ունի բարձրացնելու թափանցիկությունը «Դինո Գոլդ Մայնինգ Քամփանի» ՓԲ ընկերության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) միջև, որը կենտրոնացած կլինի էկոլոգիական և սոցիալ տնտեսական քաղաքականության վրա, որն էլ հայտարարվել է ֆինանսական ինստիտւոտների կողմից: Ծրագիրը նպատակ ունի համագործակցել հասարակական կազմակերպությունների, պետական մարմինների, ԶԼՄ-ների, ՏԻՄ մարմինների, տեղական և միջազգային փորձագետների հետ:



 



Ելնելով վերոգրյալից՝ խնդրում եմ տալ ներքոնշյալ հարցերի պատասխանները:



 



1.«ԴԳՄՔ» ընկերությունը երկրաբանահետախուզական աշխատանքների ընթացքում, Կապան համայնքի Շահումյան թաղամասում ոչնչացվել են մեծաքանակ անտառածածկույթներ: Արդյո՞ք պետական լիազոր մարմինների կողմից հաշվարկված են վնասները, և «ԴԳՄՔ» ընկերության կողմից վերականգնված են այդ վնասները:



 



2.«ԴԳՄՔ» ընկերությունը երկրաբանահետախուզական աշխատանքների ընթացքում, Կապան համայնքի Շահումյան թաղամասում և հարակից տարածքներում կառուցվել են 10 կիլոմետրից ավելի անկանոն ճանապարհներ և հարյուրավոր հարթակներ: Ճանապարհների և հարթակների կառուցման համար ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան կազմվա՞ծ են եղել նախագծեր, և նածագծերը անցե՞լ են շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում:



 



3.Կապան համայնքի Շահումյան թաղամասում և հարակից տարածքներում ճանապարհների և հարթակների կառուցման աշխատանքների ընթացքում «ԴԳՄՔ» ընկերության երկրաբանահետախուզական աշխատանքային ծրագրում նախատեսված, հողի բերի շերտը հանվել և հանձնվե՞լ են Կապան համայնքին:



 



4.ՀՀ բնապահպանության նախարարությունը ինչպե՞ս կմեկնաբանի 2007 թվականին Կապանի տարածաշրջանում ՀՀ ԳԱԱ Էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնի գիտական հետազոտության վերաբերյալ:



 



5.Մինչև 2002 թվականը Գեղանուշի պոչամբարը ունեցել է բնապահպանական անձնագիր և վտանգավորության դասակարգ դա նշված է ՀՀ բնապահպանության նախարարության 2002 թվականի տարեկան հաշվետվության մեջ: Ի՞նչն է պատճառը, որ «ԴԳՄՔ» ընկերության կողմից օգտագործվող Գեղանուշի պոչամբարը այժմ չունի բնապահպանական անձնագիր և վտանգավորության դասակարգ:



 



6.«ԴԳՄՔ» ընկերությունը ու՞նի բնապահպանական անձնագրեր և վտանգավորության դասակարգ այլ թափոնների համար:



 



7.«ԴԳՄՔ» ընկերությունը ու՞նի կառավարության որոշում Աճանան գետի բնական հունի շեղելու համար, Թեջադին տեղամասի հատվածում:



 



8.«ԴԳՄՔ» ընկերությունը ու՞նի դատարկ ապարների կուտակման թուլտվություն Աճանան գետի շրջակայքում:



 



9.2005 թվականին «ԴԳՄՔ» ընկերությունը ունե՞ր հանքարդյունահանման լիցենզիա:



 



10.«ԴԳՄՔ» ընկերությունը ունի՞ բնապահպանական պլան:



 



Հարգանքով`



 



«Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ Ռաֆայել Ասրյան