Ստամբուլում երկրաշարժ է կանխատեսվում

Ստամբուլում երկրաշարժ է կանխատեսվում
Գերմանացի սեյսմոլոգները թուրք գործընկերներին նախազգուշացրել են Ստամբուլ քաղաքում առաջիկայում սպասվող հնարավոր երկրաշարժի մասին: Գերմանիայի Պոտսդամ քաղաքում գտնվող երկրաբանական հետազոտությունների կենտրոնի մասնագետները հրապարակել են թուրք գործընկերների հետ համատեղ իրականացրած սեյսմիկ հետազոտությունների արդյունքները:



Ինչպես գրում է Ermenihaber.am-ը, այս մասին հայտնում է թուրքական «Դողան հաբեր» լրատվական գործակալությունը` հղում տալով միջազգային հեղինակություն ունեցող «Nature Communications» գիտական հանդեսին:



Ըստ այդմ` Ստամբուլի հարավային մասում սպասվում է երկրաշարժ: Օջախի խորությունը կանխատեսվում է, որ կլինի 10կմ, իսկ էպիկենտրոնը` Ստամբուլից 30կմ դեպի հարավ: