Այսպիսին կլինի մեր ՀՔԾ-ն (լուսանկարներ)

Այսպիսին կլինի մեր ՀՔԾ-ն (լուսանկարներ)
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի առաջարկով, վաղը՝ հունիսի 20-ին, ՀՀ կառավարությունը կհաստատի Հատուկ  քննչական  ծառայության  ծառայողների համազգեստի, տարբերանշանների նկարագիրը  եւ  դրանք  կրելու  կարգը:



 



 



Համաձայն կարգի տղամարդ աշխատակիցները կունենան՝գլխարկ հովարով, գլխարկ ականջակալներով (ձմեռային), կիտել,տաբատ, կոշիկ, կիսաճտքավոր կոշիկ, երկարաթեւ եւ կարճաթեւ վերնաշապիկ, վերարկու, անձրեւանոց, փողկապ, փողկապի ամրակ, վզարկում տաբատի գոտի:

 



Կանայք այս ամենի մեծ մասն ու նաեւ կիսաշրջազգեստ: Ամեն ինչ առավելապես մուգ շագանակագույն:



 



Նախագծով կսահմանվի նաեւ Հատուկ քննչական ծառայության համազգեստը կրելու կարգը: Օրինակ՝ ականջակալներով գլխարկը եւ ամենօրյա գլխարկները կրում են ուղիղ, առանց թեքելու, ընդ որում, ամենօրյա գլխարկի հովարը պետք է գտնվի հոնքերի մակար­դակին, իսկ ականջակալներով գլխարկի ներքեւի եզրը պետք է լինի 2-4 սմ հոնքերից վերեւ: Ձեռնոցները կրում են ձմեռային վերարկուի հետ: