Համազգեստների համար դատախազությանը հարկավոր է 10 օր եւ 92,9 միլիոն դրամ (լուսանկարներ)

Համազգեստների համար դատախազությանը հարկավոր է 10 օր եւ 92,9 միլիոն դրամ (լուսանկարներ)
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանն առաջարկում է սույն թվականի հուլիսի 1-ին ՀՀ դատախազության 95-ամյակի տոնի կապակցությամբ կազմակերպվելիք միջոցառումներին դատախազության աշխատակիցների համազգեստով մասնակցելու անհրաժեշտությունից ելնելով դատախազների համազգեստի, տարբերանշանների նկարագիրը, դրանք կրելու կարգը սահմանելու եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 8-ի N 32-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչել:



 



Որոշման նախագծի համաձայն «Հայաստանի Հանրապետության զինվորական կենտրոնական դատախազություններում եւ կայազորների զինվորական դատախազություններում պաշտոն զբաղեցնող դատախազների համազգեստը՝ իր նկարագրով պահպանվում է, վերջիններիս համար սահմանվում է միայն կրման կարգ եւ տոնական համազգեստ:



 



Իսկ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում, մարզերի, Երեւան քաղաքի, Երեւան քաղաքի վարչական շրջանների դատախազություններում պաշտոն զբաղեցնող դատախազների համար նոր համազգեստի, տարբերանշանների նկարագիր եւ կարգ է սահմանվում: Նոր որոշման համար պետբյուջեում ծախսերի ավելացում է նախատեսվում 92.9 մլն դրամ:



 



Համազգեստները կլինեն առավելապես մուգ կապույտ եւ սպիտակ: