5 միլիոն եվրո վարկ՝ Երեւանի մետրոպոլիտենի համար

5 միլիոն եվրո վարկ՝ Երեւանի մետրոպոլիտենի համար
ՀՀ ֆինանսների նախարարությունն առաջարկում է ՀՀ կառավարությանը հավանություն տալ Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ 2013 թվականի մայիսի 2-ին Երեւանում եւ մայիսի 10-ին Լյուքսեմբուրգում ստորագրված «Երեւանի մետրոպոլիտենի վերակառուցում - երկրորդ փուլ» ֆինանսական պայմանագրին: Հարցը ներառված է ՀՀ կառավարության վաղվա՝ հունիսի 20-ի հերթական նիստի օրակարգում:



 



 



 



Պայմանագրի համաձայն «նախատեսվում է Եվրոպական Ներդրումային Բանկից համաֆինանսավորման համար ներգրավել 5 000 000 եվրո գումարի չափով վարկ՝ «Երեւանի մետրոպոլիտենի վերականգնման ծրագրի» երկրորդ փուլի իրականացման համար: Ծրագրի նպատակն է ֆինանսավորել գերակա կապիտալ ներդրումներ` Երեւան քաղաքի մետրոյի համակարգը վերակառուցելու համար՝ նվազեցնել ջրի ներհոսքը մետրոյի թունելներ: Նաեւ գործող դրենաժային թունելների վերակառուցում եւ ընդլայնում, մետրոյի թունելների վերակառուցում, կայարանների եւ ծառայողական շինությունների բարելավում, մետրոյի վագոնների վերանորոգում եւ արդիականացում:



 



Ծրագրի ավարտը՝ ամենաուշը 2015 թվականի դեկտեմբերի 31: