«Femen»-ը պատրաստվում է մեկնել Թուրքիա

«Femen»-ը պատրաստվում է մեկնել Թուրքիա
Ուկրաինական «Femen» շարժման պաշտոնական էջում հրապարակվել է «Օգնեցե՛ք մեզ հասնելու Էրդողանին» դիմումը, որտեղ ֆեմենիստները Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղադրում են բռնապետություն հաստատելու մեջ:Աղջիկները նշում են, որ այլևս չեն կարող անմասն մնալ Թուրքիայի քաղաքացիական ընդվզումներին: «Մենք պատրաստ ենք մեր կրծքերով զորակցել Թուրքիայում ընթացող բողոքի ցույցերին: Հիմա մենք ֆինանսական միջոցներ ենք հավաքում` Թուրքիա մեկնելու համար: Ձեր իրավունքները չեն կարող կտրել «Թաքսիմ» հրապարակի ծառերի նման»,- ասված է «Femen»-ի տարածած հաղորդագրությունում:



Շարժման ակտիվիստուհիները մարմիններին պատկերել են Թուրքիայի դրոշը` գրելով«Ազատ Թուրքիա»: 



Ermenihaber.am