Թուխմանուկի հանքավայրի մասին տվյալներն ամբողջական չեն

Թուխմանուկի հանքավայրի մասին տվյալներն ամբողջական չեն
Ապարանի Օրհուս կենտրոնում անցկացված «Հանքարդյունաբերության ռիսկերը եւ տարածաշրջանի զարգացումը» թեմայով դասընթացի ժամանակ «Կանաչների միություն» ՀԿ նախագահ Հակոբ Սանասարյանը նկատել է, որ  հանքավայրերի շահագործման հետեւանքով Քասախ, Մեղրի, Ողջի, Մարմարիկ գետերի հովիտները, ուր ընդերքշահագործում է իրականացվում, բնակավայրերի ու մշակովի հողատարածությունների համեմատ ավելի բարձր մակարդակների վրա են գտնվում:



 



 



Օրհուս կենտրոնից տեղեկացանք, որ Սանասարյանն ասել է» «Ինչպես հայտնի է լեռներում ամեն ինչ գլորվում է ցած, տեղի է ունենում նյութի միգրացիա լանդշաֆտային բարձր հարկերից դեպի ցածր հարկեր, այսինքն` ասենք Թուխմանուկի հանքարդյունաբերության արգասիքները վտանգում են ոչ միայն Մելիքգյուղն ու հարակից տարածքները, այլեւ՝ ցածր նիշերում գտնվող Հալավարի, Ապարանի ջրամբարները, Քասաղի ավազանում գտնվող հողատարածքները:  Հանքը շահագործող ընկերության ներկայացրած պոչերի պարունակության մասին տվյալները չեն համապատասխանում Թուխմանուկի ոսկու հանքավայրի հանքաքարի կազմին, տվյալներ չկան ծանր մետաղների եւ տոքսիկ տարրերի մասին, որոնք մնում են ոսկու կորզումից հետո»: