Վ. Շուրիգին. ռուսական սպառազինության առաքումը Ադրբեջան` սպառնալիք է Հայաստանի համար

Վ. Շուրիգին. ռուսական սպառազինության առաքումը Ադրբեջան` սպառնալիք է Հայաստանի համար
Ռուսական ցամաքային ռազմական տեխնիկայի պայմանագրային առաքումները Ադրբեջան մի պարզունակ բացատրություն ունեն` ֆինասական շահը: Այս մասին է ИА REGNUM-ի թղթակցին հայտարարել «Զավտրա» թերթի գլխավոր խմբագրի տեղակալ, ռազմական փորձագետ Վլադիսլավ Շուրիգինը` մեկնաբանելով ԶԼՄ-ներում տարածում գտած այն տեղեկությունները, թե առաքումների գործընթացն արդեն մեկնարկել է: Փորձագետի կարծիքով, եթե Ադրբեջան առաքվող տեխնիկայի չափերի մասին տեղեկությունները ճիշտ են, ապա խոսքը գնում է առնվազն մեկ զինվորական միավորման սպառազինման մասին` ուժեղացված բրիգադից մինչև դիվիզիոն:



Ինչպես մինչ այդ տեղեկացվել էր` հղում անելով «Վեդոմոստի»-ին, 2011-2012 թթ. Ռուսաստանի և Ադրբեջանի միջև կնքած պայմանագրերի փաթեթի համաձայն, սկսել է ռուսական ցամաքային ռազմական տեխնիկայի առաքման գործընթացը, մասնավորապես, հիշատակվում են Т-90С տիպի տանկերի երեք գումարտակ (94 միավոր), մոտավորապես երեք գումարտակ (մոտ 100 միավոր) հետևակի ռազմական БМП-3 մեքենա, մեկ դիվիզիոն (18 միավոր) ինքնագնաց հրետանային Мста-С սարքեր, մեկ դիվիզիոն (18 արձակվող սարքեր) համազարկային կրակի ռեակտիվ «Սմերչ» համակարգեր, մեկ դիվիզիոն (18 միավոր) ինքնագնաց հրետանային «ՎԵՆԱ» հրանոթներ և մեկ մարտկոց (6 միավոր)  ծանր ТОС-1А համակարգի «Սոլնցեպեկ» կրակացրեր (<Բուրատինո> համակարգի նոր մոդիֆիկացումը): Տանկերի հետ համատեղ գնվում են զրահապատ վերանորորոգ-էվակուացնող БРЭМ-1М մեքենաներ և Т-90-ի բազայի վրա աշխատող ИМР-3М տիպի արգելապատավերացման ինժեներային մեքենաներ, իսկ РСЗО սարքերի հետ համատեղ գնվում են բոլոր այն մեքենաները, որոնք անհրաժեշտ են կրակահերթի սպասարկման և կառավարման համար: Պայմանագրի շրջանակում գնվող համակարգերի ընդհանուր գումարը կարող է կազմել 700 մլն-ից մինչև 1 մլրդ դոլար:



«Դատելով ամեն ինչից, Ադրբեջանը մոդեռնիզացնում է ցամաքային զորքերը: Անխոս, դա այն զորամիավորումներն են, որոնք կարող են հարցեր լուծել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի գոտում ցանկացած սրումների ժամանակ: Հետևաբար, այն հարցին, թե արդյոք Ադրբեջանին առաքվող այդ զենքը վտանգ ներկայացնում է Հայաստանի համար, պատասխանը միանշանակ դրական է», - հայտարարում է Շուրիգինը:



Մյուս կողմից, ըստ փորձագետի, Ռուսաստանը շահագրգռված չէ իրավիճակի ապակայունացմամբ, և որպես հիմնական «ապահովիչ» այստեղ հանդես է գալիս Հայաստանի տարածքում ռուսական ռազմական ստորաբաժանումների առկայությունը: «Մոտիվացիան հստակ է` ռուսական կողմը ֆինանսի կարիք ունի, միաժամանակ Մոսկվայում հույս ունեն, թե Ադրբեջանը չի հարձակվի այնպիսի երկրի վրա, ում տարածքում տեղակայված այն երկրի զորքերը, ումից ինքը զենք է գնում: Բաքվում չեն համարձակվի հարձակվել այնպիսի երկրի վրա, որը Ռուսաստանի հետ կապված է «բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին» համաձայնագրով», - գտնում է Շուրիգինը` հիշեցնելով, որ ամենից զատ, Ադրբեջանին առաքվող զենքը նույնպես յուրատեսակ լծակ է` իրավիճակի վրա ընդհանուր ձևով ազդելու համար:



Ռազմական փորձագետը նշեց ևս մեկ գործոն: Ըստ նրա`«սուրբ տեղը դատարկ չի մնում», և եթե Ռուսաստանը հրաժարվի զենք առաքել Ադրբեջանին, ապա դա կանեն ոււրիշները, ինչպես օրինակ` Թուրքիան: «Ոչ մի արգելք չկա այս երկրի համար զենք վաճառել Ադրբեջանին, և եթե վերջինս իր դաշնակցից ՆԱՏՕ-ական զենք գնի, դա կհանգեցնի տարածաշրջանում Անկարայի ազդեցության մեծացման և Մոսկվայի ազդեցության դադարեցման: Այլ կերպ ասած` ֆինանսական մոտիվին ավելանում է քաղաքականը, և Ադրբեջանին սպառազինություն վաճառելուց հրաժաշվելու հարցում Ռուսաստանը շահագրգռված չէ», - ամփոփեց իր խոսքը փորձագետը: