Օգնության հասած վարորդը հոսանքահարվել ու մահացել է

Օգնության հասած վարորդը հոսանքահարվել ու մահացել է
Հունիսի 19-ին, ժամը 13:00-ի սահմաններում, ՀՀ Երևան քաղաքի Բագրատունյանց փողոցի թիվ 24ա շենքի N բնակարանի բնակիչ, 1943թ. ծնված Գ. Գ-ն, վարելով «ՎԱԶ-2106» ավտոմեքենան, Ստեփանակերտ-Վանք ավտոճանապարհի 39-րդ կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի էլեկտրասյանը, ինչի հետևանքով նրա հետ ընթացող Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի` 1943թ. ծնված Մ. Կ-ն և ԱՄՆ քաղաքացի` 2000թ. ծնված Հ. Ս-ն ստացել են մարմնական վնասվածքներ, իսկ նույն ժամանակահատվածում օգնության հասած Ստեփանակերտ քաղաքի Ա. Մկրտչյան փողոցի թիվ 10ա շենքի 12 բնակարանի բնակիչ, 1975թ. ծնված Մհեր Դավիթի Սիմոնյանը դիպել է կտրված էլեկտրալարերին և հոսանքահարվելով տեղում մահացել: