Մտքեր

Մտքեր
ՎՈՎԱՅԻՆ ՈՒ ՏԻԿԻՆ ՌՈԶԱՅԻՆ ՀԱՆԱԾ՝ ՄՆԱՑԱԾԸ  ՎԱՂԱՄԵՌԻԿ  ԳՈՐԾԻՉՆԵՐԻ  ԿՅԱՆՔԻՑ



 



ՀՀ կառավարությունում տեղի ունեցած Տիգրան Սարգսյան-Ռոզա Ծառուկյան հանդիպումից հետո վարչապետ Սարգսյանը գյուղնախարար Սերգո Կարապետյանին հանձնարարել է միառժամանակ անցնել տիկին Ծառուկյանի տրամադրության տակ եւ լրջորեն ուսումնասիրել վերջինիս գլխավորած «Ֆերմերների ազգային միավորման» (ՖԱՄ) խորհրդի առաջարկները՝ կապված ինչպես ամբողջ գյուղատնտեսության, այնպես էլ անասնապահության եւ մեղվաբուծության ճյուղերի հետ:



 



 



ԴԵ ՀԻՄԱ ՄԱՐԶՊԵՏ Է, ՉՀԱՆԳՍՏԱՆԱ՞



 



Համա թե պանիկյոր են մեր լրագրողները: Ինչ է թե ֆիննախի համապատասխան կառույցը ստուգումներ է սկսել Արարատի մարզում՝ պարզելու համար, թե Մխչյան գյուղին հատկացված էժան դիզվառելիքի մեծ մասն ով է ստացել, ում տրակտորն ու ջիպն է այն լցվել, թերթերն արդեն գրում են, որ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը գնաց: Ո՞ւր գնաց, այ ձեր ցավը տանեմ: Մարդն ընդամենը արձակուրդ է վերցրել, որ համ հանգստանա, համ էլ իր ներկայությամբ չճնշի ֆիննախի աշխատակիցներին եւ չխոչընդոտի ստուգումների ընթացքը:



 



ՕՖՇՈՐԻՑ ԱՎԵԼԻ ՈՒԺԵՂ 



 



Պարույր Հայրիկյանի՝ News.am-ում արած գռեհիկ արտահայտություններին՝ կապված ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի շահերի պաշտպան «Սիրունյան» հաստատության մի շարք հայտարարությունների հետ, «Սիրունյան» հաստատությունից պատասխանել են՝ Պարույր ջան, սիրուն չի, երբ գնդակը հասնում է մարմնին՝ առանց վերարկուն ծակելու:



 



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ