Փլուզում Գեղարքունիքում. կա 9 տուժած

Փլուզում Գեղարքունիքում. կա 9 տուժած
Հունիսի 21-ին, ժամը 14.18-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում տեղի է ունեցել փլուզում: Կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ փլուզվել է 1.5 հարկանի տան պատշգամբը ` 12 մ (բարձ. մոտ 1.5 մ): Կան 9 տուժածներ, որոնք տեղափոխվել են Գավառ քաղաքի հիվանդանոց: Մինչ հրշեջ-փրկարարարների կանչի վայր հասնելը Գրետա Առաքելյանը (ծնվ. 1942թ.), Անահիտ Խաչիկյանը (ծնվ.1970թ.), Սիլվա Հակոբյանը (ծնվ.1955թ.), Ասյա Մոտոյանը (ծնվ. 1961թ.), Ալիտա Բնյանը (ծնվ.1985թ.), Ծաղիկ Մնեյանը (ծնվ.1967թ.), Զինա Մնեյանը (ծնվ.1950թ.), Աիդա Բադոյանը (ծնվ.1952թ.), Լուսինե Պետոյանը (ծնվ.1973թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Գավառ քաղաքի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: