Արմավիրի մարզում ական են հայտնաբերել

Արմավիրի մարզում ական են հայտնաբերել
Այսօր` ժամը 15.37-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում հայտնաբերվել է ական: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի սակրավորական ջոկատը: Հայտնաբերվել են 80 և 120 մմ-անոց ականանետի ականներ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: