Հարկայինը դատի է տվել գյուղնախարարին պատկանող պահածոների գործարանին

Հարկայինը դատի է տվել գյուղնախարարին պատկանող պահածոների գործարանին
Հայաստանի կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Իջեւանի տարածքային հարկային տեսչությունը հօգուտ պետական բյուջեի 4 միլիոն  53 հազար 422 դրամ  բռնագանձելու պահանջով դատի է տվել  «Այրումի պահածոների գործարան» ԲԲԸ-ին:



 



«Տեսանկյունը» հաղորդում է, որ hայցի ապահովման համար  ընկերության գույքի եւ  դրամական միջոցների վրա արգելանք  դնելու  հայցվորի  ներկայացրած միջնորդությունը   ՀՀ վարչական դատարանի  դատավոր Հովհաննես Թորոսյանի կողմից բավարարվել է մասնակի:  Այս գործով  դատական առաջին նիստը ՀՀ վարչական դատարանի Սեւանի նստավայրում նշանակված է հունիսի 28-ին: Նշենք, որ  2008 թվականից Այրումի պահածոների գործարանի  հիմնական բաժնետերը  ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն է :