Արգելվել է թուրքական «Քրինոս»-ի ներմուծումը

Արգելվել է թուրքական «Քրինոս»-ի ներմուծումը
Հաշվի առնելով Թուրքիայի Հանրապետության Կոնյա բնակավայրից ներկրած «Քրինոս» ապրանքային նշանի թահինի քունջութային մածուկից «Սալմոնելլա Մոնտեվիդեո» և «Սալմոնելլա Մբանդակա» շտամներով պայմանավորված ԱՄՆ-ի վեց նահանգներում և Նոր Զելանդիայում արձանագրված «սալմոնելոզ» հիվանդության բռնկման դեպքերի վերաբերյալ «Սննդամթերքի անվտանգության մարմինների միջազգային ցանցի» (INFOSAN Alert) կողմից ստացված հաղորդագրությունը՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2013 թվականի հունիսի 21-ի թիվ 368-Ա հրամանով արգելվել է Թուրքիայի Հանրապետությունում արտադրված «Քրինոս» ապրանքային նշանի թահինի քունջութային մածուկի ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք: