Գեղի ԴԻՎԱՆաՏգիտությունը կրկին անթրաշ գտնվեց

Գեղի ԴԻՎԱՆաՏգիտությունը կրկին անթրաշ գտնվեց
Գայանե Առուստամյանը գրում է. «Գեղի ԴԻՎԱՆաՏգիտությունը կրկին անթրաշ գտնվեց ու վագրենային թռի՞չք գրանցեց:



 



Մի հարցնող լինի՝ այ չտես, որ շփոթված ես եղել, հոգնած ես եղել (սա՝ գենետիկորեն), հեռուստաալիքը խոշոր ու համաշխարհային է եղել, դու էլ պուճուր ու անգլերենը դրսերում բուտերբրոդ հայթայթելու մակարդակի իմացող, ո՞ւր ես վեր կացել առանց թարգմանչի ու առանց շպարգալկաներդ սերտելու մեյդան ընկել: Մենք հո ձեր ձեռը կրակը չե՞նք ընկել, այ հիմար: Արցախից ու Հայաստանից հավասարապես 3 հազար 500-ական ջահել տղա է գլուխը դրել քո էդ «բուֆերային զոնայում», բութ, ամենատարիքովը՝ 35 տարեկան, քո տարիքից շատ ավելի ջահել, դու գնում ես, Ադրբեջանին ժամանակի ընթացքում միանալու պատրաստակամությո՞ւն ես հայտնում, տխմար:



 



Լավ, ես չեմ հասկանում, մի խելքը գլխին մարդն արդեն դեֆիցի՞տ է էս անտեր .... տո հենց ֆորպոստում ու ֆորպոստի բուֆերում, որ հասկանա, որ Ղարաբաղի արտգործնախարարը, եթե ուզում եք իմանաք, Հայաստանի արտգործնախարարից էլ պիտի պատրաստ ու գրագետ լինի, բարձրակարգ դիվանագետ: Մի՞թե դժվար էր էս 20 տարում մի կարգին կադր պատրաստել աշխարհի լավագույն բուհերից մեկում: Մեռնո՞ւմ եք երկու կոպեկ փող ծախսեք մի կարգին երեխայի վրա: Սա ի՞նչ վիճակ է: Ադրբեջանական լրատվամիջոցները, նկատե՞լ եք, տապ են արել, սպասում են... մարդ են, էլի, մտածում են՝ կարող ա ստեղ շուխուր ընկնի, էդ տխմարին ճայթյունով հանեն-շպրտեն:



 



Բայց դրա փոխարեն սրանք էլ ստեղ են տապ արել՝ մտածելով երեւի, որ կանցնի-կգնա, կմարսվի, ինչպես մարսվեցին հայտնի անթրաշի շատ զանցանքներ ու հանցանքներ: Փոխարենը մամուլի խոսնակն իր հերթին է բթամտության ցուցք անում՝ տարածելով իր հայտնի պատճառաբանությունը, թե անպլաշ էր, ինչ էր.... Սրանց նմանների ամեն մի ասած խոսքը, ղարաբաղցու ասած՝ մի փութ մեղրով էլ չենք արդեն կարալու ուտենք: Այնպես որ, պարոնայք տկարամիտներ, ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ԼՂ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻ ՈՒ ՆՐԱ ԽՈՍՆԱԿԻ ԱՆՀԱՊԱՂ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ»: