Հուշարձան` ԱԻ նախարարության բակում

Հուշարձան` ԱԻ նախարարության բակում
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տարածքում` «Արտակարգ քաղաքում» տեղադրվելու է նախարարության առաքելությունը խորհրդանշող հուշարձան։



ԱԻ նախարար Ա. Երիցյանի հրամանով ստեղծվել է հուշարձանի պատրաստման հարցերով զբաղվող հանձնաժողով, որը գլխավորում է ԱԻ նախարարի գլխավոր խորհրդական Օնիկ Ավանեսյանը։



Աշխատանքային խմբում ընդգրկված են նախարարության տարբեր վարչությունների և փրկարար ծառայության աշխատակիցներ։



Հունիսի 22-ին հանձնաժողովի անդամներն այցելել են արվեստանոց` տեղում ծանոթանալու հուշարձանի պատրաստման աշխատանքներին։ Հանձնաժողովի գնահատմամբ` աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն։